AM
1 Փետրվար 2008 - 14:17 AMT

Ռոբերտ Քոչարյանն ու Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները քննարկել են «Ռուբեժ-2008» զորավարժությունների նախապատրաստման ընթացքը

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Քննարկվել են Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության 2008թ. ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքում «Ռուբեժ 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր: