AM
11 Սեպտեմբեր 2017 - 13:27 AMT

Սեպտեմբերի 16-ին` համաքաղաքային շաբաթօրյակ

Անկախության տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 16-ին, համաքաղաքային շաբաթօրյակ կկազմակերպվի: Այն պատշաճ անցկացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների ղեկավարներին և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել:

Հանձնարարվել է այդ աշխատանքներում ներգրավել Երևանի քաղաքապետարանի ենթակայության ձեռնարկություններին, ինչպես նաև պետական և մասնավոր կառույցներին, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: