Այսօր Հայաստան այցելության շրջանակներում Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովն այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի իշատակը հավերժացնող հուշարձանին: Ռուսական պատվիրակության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը: Վիկտոր Զուբկովը նաեւ անվանական եղեվնի է տնկել Հիշատակի ծառուղում:





