Հոկտեմբերի 2-ից վերսկսում է աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը:
Երևանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին:
Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին:
Ուղևորության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե: Տոմսերի գները տատանվում են 9 520 դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 20 120 դրամ՝ննջավագոնում մեկ տեղի համար, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ինԵրևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերիփոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:





