Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է իր պաշտոնական www.elections.am
Պետք չէ բացառել հայկական ընդդիմության միավորման, այդ թվում ինքնաբացարկի հնարավորությունները դեռեւս պետք չէ բացառել: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, փոտրվարի 9-ի ժամկետը կարեւոր էր այն քաղաքական ուժերի համար, որոնք սեփական թեկնածուներ են առաջադրել, սակայն նույնիսկ թեկնածուների անունների ընդգրկումը քվեաթերթիկներում չի բացառում նրանց անսպասելի ինքնաբացարկի հնարավորությունը: Սաֆարյանն առավել հավանական է համարում նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի եւ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանի միավորումը: Մեկնաբանելով այն հարցը, թե ում կսատարի «Ժառանգությունը» նախագահական ընտրություններում նա նշել է, որ կուսակցությունը բազմիցս է հայտարարել այն ուժերին սատարելու մասին, որոնք կկարողանան միավորվել: Ստեղծված պայմաններում կուսակցությունը մտադիր է հանդես գալ հայտարարությամբ, հավանաբար, փետրվարի 12-ին: Ս.Սաֆարյանը հրաժարվել է խոսել «Ժառանգության» սպասվող հայտարարության հիմնական դրույթների մասին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Մինչդեռ, Հայաստանի Ոստիկանության մամլո ծառայությունը հայտարարել է, որ «Օրինաց երկրի» նախագահ, Հայաստանի նախագահության թեկնածու Արթուր Բաղդասարյանի հասցեին հնչած սպառնալիքները իրական վտանգ նրա կյանքի համար չեն ներկայացնում:
Հայաստանի Սահմանադրական դատարանը սկսել է նախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննումը, որով պահանջվում է «անհաղթահարելի» համարել այն խոչընդոտները, որ առաջացել են իր առջեւ նախընտրական քարոզարշավը շարունակելու համար, հաղորդում է elections2008.am.:





