ԵԱՀԿ-ում ֆինական նախագահությունը մեծ նշանակություն է տալիս կազմակերպության կարեւոր դերակատարությանը հակամարտությունների կանխման, կարգավորման եւ հետկոնֆլիկտային վերակառումցման գործում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Իլկա Կաներվան, ելույթ ունենալով Վուդրո Վիլսոնի միջազգային կենտրոնում ԱՄՆ այցելության ժամանակ: Ի. Կաներվան նորից շոշափել է չկարգավորված հակամարտությունների հարցը, հույս հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները խաղաղ կարգավորում կստանան, հաղորդում է ԱՊԱ-ն:





