AM
19 Հոկտեմբեր 2017 - 11:43 AMT

Մինչև հոկտեմբերի 24-ն անձրևներ չեն լինի

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 20-ին, 21-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը: