Համաձայն World Economic Forum-ի Գլոբալ մրցունակության վարկանիշի տվյալների, Հայաստանը 96-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում դատական համակարգի անկախությամբ:
Կազմակերպությունը երկրների դատական անկախությունը գնահատում է 1-7 բալային համակարգով, որտեղ 7-ն՝ առավել անկախ, 1-ն առավել ոչ անկախ ցուցանիշն է:
Հայաստանի դատական անկախության ինդեքսը կազմում է 3.3։ Ընդ որում, մեզ հետ միասին նույն ինդեքսն ունեն Մալին, Բանգլադեշը և Լիբերիան: Նշված երկրներից մեկ սանդղակով առաջ են հետամնաց աֆրիկյան երկրներ Ուգանդան և Զամբիան:
Հարևան Ադրբեջանի դատական համակարգն անհամեմատ անկախ է Հայաստանինից, այն 4.4 ինդեքով 50-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում:
Վրաստանը 3.6 ցուցանիշով 87-րդ տեղում է:





