Լատվիայի Ազգային գրադարնում բացվել է Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդեսը: Բացման արարողությանը Լատվիայի Ազգայիյն գրադարանի տնօրեն Անդրիս Վիլկսը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, որոնք ներկայացնում են երկրի բնակիչներին Հայաստանի հնագույն պատմությանը:
Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էին Լատվիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս) և Լատվիայի ազգային գրադարանը: Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է նաև ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոսությունը:
Ցուցադրված են հին քարտեզներ, այդ թվում պատմահայր համարվող Հերոդոտոսի, «Աշխարհագրության» հեղինակ Սթրոբոնի քարտեզները, որտեղ ևս կա Հայաստանը: Ցուցադրվում է նաև մ.թ.ա 6-րդ դարի քարտեզ, որտեղ պատկերված է 3 պետության տարածք՝ Հայաստանի, Ասորեստանի և Բաբելոնի:
Ցուցահանդեսին դասախոսությամբ հանդես եկավ քարտեզները կազմող և հրատարակող Ռուբեն Գալիչյանը, ով ներկայացրեց պարսից Դարեհ Մեծն արքայի Բեհիսթունյան սեպագիր արձանագրությունները, ուր Հայաստանը, որպես հարևան երկիր նշվում է բազմիցս, ապա՝ մ.թ.ա վեցերորդ դարի, Բրիտանական թանգարանում պահվող հնագույն Աշխարհացույցը, որի կենտրոնում առկա են երեք երկիր՝ Ասորեստանը, Բաբելոնը և Հայաստանը, պատմագիտության հիմնադիր Հերոդոտոսի, աշխարհագրության հիմնադիր Ստրաբոնի և այլ հնագույն աշխարհագրագետների քարտեզներ, որոնց բոլորում առկա է Հայաստանը: Հերթականությամբ ցուցադրվեցին միջնադարյան, իսլամական և քրիստոնեական քարտեզներ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Այնուհետև Օսմանյան Թուրքիայում 1894-96թթ. կոտորածների և 1915թ. Ցեղասպանությանը վերաբերող քարտեզներն էին՝ հասնելով մինչև Հայաստանի Առաջին հանրապետության, ինչպես նաև խորհրդայնացման քարտեզները: Քարտեզների այս շարքն ավարտվում էր Հայաստանի և Արցախի ներկա քարտեզներով:
Ցուցահանդեսը կգործիմինչև նոյեմբերի 26-ը:
Ցուցադրված քարտեզների մեծ մասը մշակել և հրապարակել է քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը





