AM
1 Նոյեմբեր 2017 - 07:58 AMT

Եկեղեցին որսորդ քահանայի մասին. «Հորդորում էինք նրան հրաժարվել իր նախասիրությունից»

Արագածոտնի թեմն արձագանքել է Սբ. Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Գափոյանի ապօրինի որսի մասին՝ Econews.am բնապահպանական ցանցի հրապարակմանը:

Առաջնորդանիստի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ տարիներ առաջ իմանալով քահանայի «թույլատրելիի սահմաններում որսասիրական հակումների մասին՝ թեմական համապատասխան մարմինը հորդորել է Տեր Հորը հրաժարվել իր նախասիրությունից` այն գիտակցությամբ, որ արարչագործությունը սրբազան նվեր է մարդկությանը, իսկ նրա պահպանությունը նվիրական առաքելություն` անկախ կրոնական պատկանելությունից, սեռից, հասարակության մեջ գրաված դիրքից, մասնագիտությունից և կոչումից»:

Հրապարակման համաձայն՝ Արագածոտնի թեմի առաջնորդը խիստ նկատողություն է տվել Տեր Հորը: Հարցը կներկայացվի նաև Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբին:

Սոցիալական ցանցում հոգևորականը սպանված թռչունների հետ լուսանկարներ էր հրապարակել: Սպանված կենդանիների թվում նաև «Կարմիր գրքում» ընդգրված թռչուններ կային։