ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետարանը ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական մեքենաների ավտոպարկին ամերիկյան արտադրության Pierce մակնիշի երկու մեքենա է նվիրել:
ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, 2 տ ջրատարողությամբ, պարամեդիկական և հրշեջ-փրկարարական բլոկով, հագեցած երկճյուղ և եռաճյուղ փողրակներով մեքենաները Հայաստան են հասել նոյեմբերի 8-ին:
Մեքենաների, հատուկ հրշեջ-փրկարարական հագուստների և պատգարակների նվիրատվության հարցը ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը քննարկել էր Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանի ու Գլենդելի հրշեջ դեպարտամենտի ղեկավար Գրեգ Ֆիշինի հետ:





