Հայաստանը 2017-ին երկու միավորով նահանջել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Համացանցի ազատություն 2017» վարկանիշում: Հրապարակված զեկույցի համաձայն՝ ընթացիկ տարում Հայաստանի համացանցը 32 միավորով գնահատվել է «մասնակի ազատ». 2016-ին 30 միավորով այն «ազատ» էր գնահատվել:
Հետընթացը գրանցվել է 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման օրերին Facebook-ի արգելափակման, լրագրողներին թիրախավորելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, 2017 թվականի ապրիլին խորհրդարանական ընտրություններին Twitter-ում անկախ ԶԼՄ-ների հաշիվներն արգելափակելու և համաձայնեցված կերպով սոցիալական ցանցում ապատեղեկատվություն տարածելու հաշվին:
Զեկույցում հայկական մամուլը շարունակվում է գնահատվել «ոչ ազատ»: Միևնույն ժամանակ չեն գրանցվել քաղաքական-հասարակական բովանդակության հեռացման և բլոգերի արգելափակման դեպքեր: Ինտերնետ հասանելիություն ունի բնակչության 62%-ը:
Հարավային Կովկասում համացանցի ազատության ցուցանիշով՝ 66 միավոր, վերջին տեղում Ադրբեջանն է: 24 միավորով առաջին տեղում Վրաստանն է. այս երկրում համացանցն «ազատ» է գնահատվել:





