AM
15 Նոյեմբեր 2017 - 09:05 AMT

Սարյանի մոսկովյան արվեստանոցի պատին հուշատախտակ կփակցվի

Մոսկվայում նոյեմբերի 15-ին մեկնարկող Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կբացվի հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

Հուշատախտակը կփակցվի Կարմանիցկու նրբանցքի թիվ 2/5 տան ճակատային մասին, որտեղ Սարյանն ապրել է և ստեղծագործել 1937-1970թթ.:

Հուշատախտակի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին:

Փետրվարի 26-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվեց Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված է նրա 130-ամյակին: Ներկայացված էր 66 գործ, ցուցահանդեսը տևեց մեկ ամիս:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը, որը նվիրված է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: