Նոյեմբերի 16-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։
Նոյեմբերի 17-ին նախատեսվում են բանակցություններ Էդվարդ Նալբանդյանի և Ալոիզիո Նունես Ֆերեիրայի միջև, որոնց արդյունքները նախարարները կհրապարակեն համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Ալոիզիո Նունես Ֆերեիրան օրերս պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում:





