ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար, բեռնատարների համար փակ է:
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն:





