Ջրային տնտեսության պետական կոմիտեն 2018-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ջրի սակագնի 11,4 դրամով թանկացման դիմաց բաժանորդներին սուբսիդավորելու որոշման նախագիծ է ներկայացրել կառավարություն:
Կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ նախագծի հաստատվելու դեպքում կսուբսիդավորվեն բոլոր բաժանորդները, իսկ ֆինանսական միջոցները կտրամադրվեն պահուստային ֆոնդից:
Մարտիրոսյանը, սակայն, չհստակեցրեց սուբսիդավորման գումարի հստակ ծավալը: ««Վեոլիա ջուր» ընկերությունը պետք է որոշակի վերլուծություն անի, մատուցված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ծավալից ելնելով, և սահմանված ժամանակում որոշակի թիվ ներկայացնի կառավարություն», – ասաց նա:
Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը նոյեմբերի 22-ին հայտարարեց 2018-ի հունվարի մեկից ջրի սակագինը 11.4 դրամով թանկացնելու որոշման մասին:





