AM
23 Փետրվար 2008 - 21:42 AMT

Երեւանում առեւանգվել է ընդդիմությանը միացած գլխավոր դատախազի նախկին տեղակալը

Փետրվարի 23-ի 22:00-ին Երեւան-Էջմիածին մայրուղու վրա հավանաբար առեւանգվել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Ինչպես հաղորդել են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում, սեւ դիմակներով մի խումբ անձինք անհայտ ուղղությամբ տարել են Գագիկ Ջհանգիրյանին, նրա եղբորը` Վարդան Ջհանգիրյանին, օգնական Կարեն Հովհաննիսյանին եւ վարորդ Լեւոն Պողոսյանին:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գագիկ Ջհանգիրյանն ազատվել է զբաղեցրած գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, այն բանից հետո երբ վերջինս հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժմանը սատարելու մասին: