Հայաստանում տեսալուսանկարահանող սարքերի միջոցով այսուհետ կգրանցվեն նաև արտասահմանյան համարանիշերով ավտոմեքենաների վարորդների խախտումները:
Այս մասին ֆեյսբուքյան իրէջում հայտնել է ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նրանց նկատմամբ ևս կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ։
2017 թվականի դեկտեմբերի18-ից նոր արագաչափեր են գործարկվել Երևանի Թբիլիսյան խճուղում և Դաշտենցի փողոցում: Երկու ուղղություններով Թբիլիսյան խճուղում տեղադրվել է 2 արագաչափ, Խ. Դաշտենցի փողոցում1 արագաչափ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:





