Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակին, հետընտրական զարգացումներին: Քննարկվեցին հասարակության համերաշխությունը վերականգնելուն ուղղված հնարավոր քայլերը:
Օսկանյանն ու Սեմնեբին քննարկեցին նաեւ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձեւի նախագծի քվեարկությունը եւ դրա հետեւանքները: Կողմերն ընդգծեցին, որ Հայաստանում կայունության պահպանումը երկրի զարգացման, նաեւ տարածաշրջանային ծրագրերի շարունակականության երաշխիքն է: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային հարցեր, հայ-թուրքական հարաբերությունները եւ դրանց հեռանկարները:





