AM
22 Մարտ 2008 - 11:50 AMT

Փիթեր Սեմնեբին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Մարտի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբիին: Ինչպես հաղորդել են Լ.Տեր-Պետրոսյանի շտաբում, հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսսովը, Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուցենբերգերը եւ Փիթեր Սեմնեբիի քաղաքական խորհրդական Անդրեյ Դիդենկոն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: