AM
1 Ապրիլ 2008 - 11:40 AMT

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Բուխարեստում դատարկ ձեւականություն կլինի

«Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ցանկացած հանդիպում ներկա պահին դատարկ ձեւականություն կլինի եւ ոչինչ չի տա»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի նորընտիր նախագահը պետք է կադրային հարցեր լուծի, վերացնել ներքաղաքական լարվածությունը հանրապետությունում: «Ադրբեջանում աշնանը կայանալու են նախագահական ընտրություններ եւ Իլհամ Ալիեւը պետք է կտրուկ քայլեր չանի: Այդ պատճառով Բուխարեստում հանդիպումը չի կայանա»,- գտնում է Իսկանդարյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն սկզբում խոսում էին հնարավոր հանդիպման մասին, սակայն հետո եկան այն եզրահանգնմանը, որ այն դեռ անհրաժեշտ չէ: