AM
9 Ապրիլ 2008 - 16:31 AMT

Վ. Օսկանյան. Բանակցությունները Ղարաբաղի խնդիրը կարգավորելու միակ ուղին է, եւ դրանք պետք է շարունակել

Պետք չէ հույսը կորցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եւ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, բանակցությունները Ղարաբաղի խնդիրը կարգավորելու միակ ուղին է, եւ դրանք պետք է շարունակել, սակայն միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հետեւի բանակցությունների սեղանին դրված փաստաթղթին:

Խոսելով Հայաստանի խորհրդարանի մտադրության մասին հանդես գալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ` Վարդան Օսկանյանը դրական է գնահատել այդ նախաձեռնությունը: Նրա խոսքերով, լավ կլինի, եթե խորհրդարանը նման կարեւոր պահի հայտարարությամբ հանդես գա: