AM
15 Ապրիլ 2008 - 14:25 AMT

Ամերիկայի հայկական համագումարը իր գործունեությամբ շարունակելու է ծառայել Հայաստանի ժողովրդին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (AAA) հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցները խոսել են Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների, Հայաստան-Միացյալ Նահանգներ փոխգործակցության վերաբերյալ: Հրայր Հովնանյանն ասել է, որ Հայկական համագումարն ակնկալում է շարունակել համագործակցությունը նորընտիր նախագահի հետ եւ իր գործունեությամբ ծառայել Հայաստանի ժողովրդին: