AM
13 Մայիս 2008 - 10:53 AMT

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպմանը

Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները շարունակելու համար: «Հակամարտող կողմերի նախագահների հանդիպման լավ հնարավորություններ կան, Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ հանիպման կազմակերպմանը»,- ասել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեքշաբթի Բաքվում Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ հանդիպմանը:

Մոսկվան կաջակցի կողմերի ցանկացած որոշմանը, որը կընդունվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, ասել է Պետդումայի նախագահը, հաղորդում է ադրբեջանական Թրենդը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ հունիսին Սանկտ-Պետերբուրգում Սանկտ-Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակներում, որը կանցնի հունիսի 6-7: