AM
14 Մայիս 2008 - 10:55 AMT

Հայաստանի Գլխավոր շտաբի ղեկավարը կմասնակցի ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբերի պետերի նիստին

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կմասնակցի Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ եւ գործընկեր պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի գարնանային նիստին: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նիստին մասնակցում են ավելի քան 60 երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետեր. ՆԱՏՕ-ի անդամ եւ ոչ անդամ պետություններից, ԳՀԽ եւ Միջերկրածովյան երկխոսության երկրներից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից: Հանդիպումներն ուղղված են բարձր մակարդակում փորձի փոխանակմանն ու ռազմական կարծիքների ձեւավորմանը:

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կմասնակցի նաեւ Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) Ռազմական կոմիտեի ընդհանուր նիստին եւ Կոսովոյի գործողությանն առնչվող փակ նիստին` որպես այդ գործողությանը ուժեր տրամադրող երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: