AM
6 Օգոստոս 2003 - 18:44 AMT

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի զինված ուժերի ղեկավարությունում կատարվել են լուրջ տեղափոխություններ: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, նշանակվել են ավիացիայի եւ ռազմա-ծովային նավատորմի նոր հրամանատարներ եւ Ազգային անվտանգության խորհրդի նոր ղեկավար: Ավելի վաղ, Եվրամիության պահանջներին համաձայն, Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է երկրի քաղաքական կյանքում զինվորականների դերի սահմանափակման օգտին: Թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են նաեւ, որ բանակի շարքերից ազատվել են 18 սպաներ իսլամականների հանդեպ ունեցած համակրանքի պատճառով: