AM
10 Հունիս 2008 - 12:28 AMT

Հայաստանի նախագահը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի հետ քաղաքական եւ տնտեսական փոխգործակցության մակարդակի առթիվ

Ռուսաստանյան Դաշնության ազգային տոնի` Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագաhը շնորհավորանքի իր խոսքում գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության եւ տնտեսական փոխգործակցության ներկա բարձր մակարդակի առթիվ` վստահություն հայտնելով, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունն առաջիկայում եւս հաջողությամբ կզարգանա` ի շահ երկու պետությունների ու ժողովուրդների: