AM
13 Հունիս 2008 - 13:37 AMT

Հայաստանն ու Ղազախստանը պետք է խորացնեն երկկողմանի հարաբերությունները

Հունիսի 12-14-ը «Ասիական հասարակություն» միջազգային գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը հունիսի 12-ին հանդիպել է Ղազախստանի ԱԳ փոխնախարար Նուռլան Դանենովի հետ: Ինչպես հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ղազախական հարաբերությունների զարգացմանը, համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Փոխնախարարները կարեւորեցին երկու երկրների կառավարությունների եւ ԱԳՆ-երի միջեւ առավել ինտենսիվ շփումներ հաստատելու, երկկողմ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, տարածաշրջանային խնդիրներին: