Հունիսի 26-ին երկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի Դաշնային կանցլեր, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար (արտգործնախարար) տիկին Միշլին Կալմի-Ռեյի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:





