AM
10 Հուլիս 2008 - 13:24 AMT

Ադրբեջանական կողմից կրկին խափանվել է ԵԱՀԿ մոնիտորինգը հայ-ադրբեջանական սահմանին

Ադրբեջանական կողմից խափանվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում ս.թ. հուլիսի 10-ին, ժամը 1100 Չինարի գյուղի սահմանահատվածում (Տավուշի մարզ) իրականացվելիք մոնիտորինգը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Ադրբեջանական կողմը չի ներկայացել հանդիպման` պատճառաբանելով, թե իբր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իրենց անվտանգության երաշխիքներն ապահովող հայտագիր չի ներկայացրել:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում հուլիսի 10-ին, ժամը 1100 Չինարի գյուղի սահմանահատվածում (Տավուշի մարզ) պետք է իրականացվեր մոնիտորինգ: Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Չինար գյուղի մոտ` ադրբեջանական դիրքերից կանխամտածված կրակ է բացվել, ինչի հետեւանքով զոհվել են գյուղի երկու բնակիչ` Լեւոն Պետրոսյանը եւ Ռաֆիկ Սոգոյանը: