Մոսկվան համոզվածություն է հայտնում, որ Իլհամ Ալիեւի նշանակումը Ադրբեջանի վարչապետի պաշտոնում կնպաստի երկրի պետականության ամրապնդմանը: Այդ մասին ՐԻԱ «Նովոստի» գործակալությանն են հաղորդել ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունում: Այդ առնչությամբ Իլհամ Ալիեւի հասցեին Ռուսաստանի վրաչապետ Միխաիլ Կասյանովի կողմից ուղղված շնորհավորագրում նշվում է, որ «երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության կուտակված պոտենցիալը հետագա զարգացում կստանա հանուն Անդրկովկասում խաղաղության եւ կայունության հաստատման, երկու ժողովրդների բարեկամության ամրապնդման»: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Ադրբեջանի միլի մեջլիսը Սահմանադրության համապատասխան դրույթների հիման վրա որոշում է ընդունել պետության գործող ղեկավարի որդուն հանրապետության վարչապետի պաշտոնում հաստատելու վերաբերյալ:





