Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Դ.Մեդվեդեւի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.«Վերջին տարիներին Հայաստանը զգալի հաջողությունների է հասել պետականության ամրապնդման, տնտեսության զարգացման գործում, էապես ամրապնդել է իր հեղինակությունը միջազգային ասպարեզում»: ՌԴ նախագահն ընդգծել է ավանդական բարեկամական կապերը մեր երկու երկրների միջեւ եւ բարօրություն եւ բարգավաճում է ցանկացել հայ ժողովրդին:





