Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները սեպտեմբերի 25-26-ին կհանդիպեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանի շրջանակներում: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը սեպտեմբերի 25-ին ու 26-ին կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ: Ակնկալվում է նախարարների ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ հանդիպումների անցկացում: Քննարկումների գլխավոր թեման կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Հայաստանի ԱԳՆ-ում PanARMENIAN.Net-ի թղթակցին այս տեղեկությունները հաստատել են:





