AM
20 Հոկտեմբեր 2008 - 13:33 AMT

ՀՀ ԱԳՆ ղեկավարը գոհ է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մակարդակից

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մակարդակից եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքից:

Ռ.Սիմոնսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի առկա վիճակը եւ խնդրի հանգուցալուծման հնարավորությունները: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սիմոնսն անդրադարձան նաեւ տարածաշրջանային վերջին իրադարձություններին: