AM
21 Նոյեմբեր 2008 - 15:13 AMT

Հայաստան. 2009-2011թթ. համար Գործողությունների ծրագրին հավանություն են տվել

Այսօր Երեւանում տեղի է ունեցել Եվրոպական կառույցների հետ համագործակցու֊֊թյունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Նիստի ընթացքում նախանշվել են հանձնաժողովի նպատակներից բխող գործընթացներն ու շեշտադրումները, քննարկվել են դրանց իրականացման վերաբերյալ առաջարկություններ: Հանձնաժողովն ընդունել է ի գիտություն Եվրոպական հար-անության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրով իրականացված աշխատանքները, ինչպես նա- Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության (IPAP) Գործողությունների ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների ամփոփումները – առաջարկությունները: Հանձնաժողովը հավանություն է տվել Եվրոպական հար-անության քաղաքականության ծրագրով նախատեսված – Եվրոպական Միության նոր առաջարկությունների հաշվառմամբ նախապատրաստված, իրականացման ենթակա 2009-2011 թթ. Գործողությունների ծրագրին: