AM
11 Դեկտեմբեր 2008 - 12:22 AMT

Դեկտեմբերի 12-ից Հայաստանի քաղաքացիները կարող են Շվեյցարիա մեկնել շենգենյան անցագրով

2008թ. դեկտեմբերի 12-ից Շվեյցարիան միանում է Շենգենյան համաձայնությանը – սկսում է շենգենյան անցագրերի տրամադրումը: Շվեյցարական դեսպանատան կողմից տրամադրած շենգենյան վիզայով հնարավոր կլինի մեկնել ոչ միայն Շվեյցարիա, այլ- ողջ շենգենյան տարածք: Բացի այդ, Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն շենգենյան անցագիր` տրամադրված շենգենյան տարածքի այլ պետությունների կողմից, կարող են մեկնել Շվեյցարիա, – առանձին շվեյցարական անցագիր այլ-ս հարկավոր չէ: Շվեյցարիայի` շենգենյան գոտի մուտք գործելու հիմք հանդիսացավ 2004թ.-ի հոկտեմբերին Շվեյցարիայի – Եվրոպական խորհրդի միջ- ստորագրված երկկողմանի համաձայնությունը: Արդյունքում հայկական անձնագիր ունեցողներն առավել հեշտությամբ կարող են տեղաշարժվել Եվրոպայի ողջ տարածքով:

Շվեյցարիայի դեսպանությունը Վրաստանում եւ Հայաստանում (նստավայրը` Թբիլիսիում) 2008թ. դեկտեմբերի 12-ից Հայաստանի քաղաքացիներին շենգենյան նմուշի անցագրեր է տրամադրելու: Այդ իսկ օրվանից Շվեյցարիա կարելի է մեկնել անձնագրով, որում կա շենգենյան անցագիր` տրված Շենգենյան գոտու ցանկացած պետության կողմից, հաղորդում է Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանության մամլո ծառայությունը: