AM
12 Դեկտեմբեր 2008 - 09:19 AMT

ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը

Դեկտեմբերի 10-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության ընդունման տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանին «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու մասին, պարգեւատրելով նրան «Ոսկե Արծիվ» շքանշանով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում: