AM
15 Դեկտեմբեր 2008 - 13:53 AMT

Հայաստանի նախագահը կմեկնի Ղազախստան ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպմանը

Դեկտեմբերի 19-ին Ղազախստանում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը, որին կմասնակցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս տեղեկատվությունը PanARMENIAN.Net-ին հաստատել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը:

ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կքննարկեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, ճգնաժամային երեւույթներին հակազդելու, տարածաշրջանի իրավիճակի հետ կապված հարցեր:

Անցած շաբաթ Երեւանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տոքսատին Բուզուբաեւը ասել էր, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը առաջարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ադամ պետությունների ղեկավարներին դեկտեմբերին հավաքվել Ղազախստանում: Ըստ Բուզուբաեւի, հանդիպմանը նախատեսվում է քննարկել հետագա համագործակցությունը կազմակերպության շրջանակներում եւ զարգացման հեռանկարները: