Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 20-ամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումների կազմակերպաման – անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին միջոցառման մասնակիցների` Հայաստան կատարելիք այցի – այս շրջանակներում Հայաստանում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մանրամասներ: Հաստատվեց իրականացվելիք հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը նախատեսում է ցուցահանդես` «Աֆղանական պատերազմը» խորագրով, հանդիպումներ զինծառայողների, ռազմամարզական վարժարանների սաների, հանրակրթական դպրոցների ուսուցչական կոլլեկտիվների – աշակերտների հետ, աֆղանական պատերազմի – արցախյան ազատամարտի վետերանների համատեղ այցելություններ մայրաքաղաքում, մարզային կենտրոններում – համայնքներում պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձաններին, այց «Եռաբլուր» զինվորական պանթեոն – «Հաղթանակ» զբոսայգի, արխիվային տեսաֆիլմերի – տեսանյութերի ցուցադրություն, համերգային միջոցառումներ, սուրբ պատարագի մատուցում սբ. Գ. Լուսավորիչ եկեղեցում – այլն, ինչպես նա- հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ, մամլո-ասուլիս:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդգծեց նման միջոցառումների կար-որությունը` նշելով, որ դրանք նպաստում են մատաղ սերնդի ռազմա-հայրենասիրական դաստիարակության բարձրացմանը: Ապա հանձնաժողովի անդամները նախանշեցին անելիքները մոտ ապագայում:





