AM
13 Հունվար 2009 - 12:15 AMT

Հունվարի 19-ին Երեւան կժամանի ԵՄ արտաքին կապերի եւ հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները

Հունվարի 19-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան կժամանի ԵՄ արտաքին կապերի եւ հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից, այցի շրջանակներում հանձնակատարը մտադրված է հանդիպել հանրապետության ղեկավարության հետ եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհները եւ ԵՄ նոր` «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունը:

Երեւանից հետո Բենիտա Ֆեռերո-Վալդները կմեկնի Բաքու եւ Թբիլիսի: