Երաժշտության ասպարեզում ձեռք բերված նվաճումների համար աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կպարգեւատրվի երաժշտական արտադրության աշխարհի MIDEM խոշորագույն ցուցադրության «Lifetime Achivements Award» պատվավոր մրցանակով: Ինչպես հաղորդում է PR\Inside.com կայքը, Ազնավուրը, որը 800 երգերի հեղինակ է եւ շուրջ 100 մլն ձայնասկավառակ է վաճառել, կպարգեւատրվի երաժշտության ասպարեզում ունեցած նվաճումների համար:
Երաժշտական արտադրության MIDEM աշխարհի 43-րդ խոշորագույն ցուցահանդեսը տեղի կունենա հունվարի 18-21-ը Կաննում:





