Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է հերթական քառամյա ժամկետով առաջադրվելու իր մտադրության մասին: Իսլամական հանրապետության ղեկավարի ընտրությունները կայանալու են 2009 թվականի հունիսին: Տեղեկությունն այդ մասին, հղում անելով Իրանի նախագահի մերձավոր շրջապատի վրա, տարածել են լրատվական գործակալությունները:





