Իրանում ԱՄՆ օգնությամբ թավշյա հեղափոխություն կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել են չորս հոգի, այդ թվում իրանահայ բժշկուհի Սիլվա Հարությունյանը: Այդ մասին հայտարարել է Իրանի դատական իշխանության խոսնակը: «Սիլվա Հարությունյանը ձերբակալվել 2008 թ. հուլիսի 26-ին. նրա ձերբակալման մասին խոսվում է առաջին անգամ, այլ տեղեկություններ նրա ճակատագիրի եւ գտնվելու վայրի վերաբերյալ չկան»,-PanARMENIAN.Net-ին են հաղորդել Աթենքի «Հայաստան» լրատուն:





