AM
3 Փետրվար 2009 - 09:43 AMT

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Մոսկվա է մեկնել ՀԱՊԿ ԱԳՆԽ գագաթաժողովին մասնակցելու համար

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվա է մեկնել` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտգործնախարարների խորհրդի նիստին:

Փետրվարի 4-ին Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ ԱԳՆԽ գագաթաժողովը, որին քնարկվելու է հավաքական խաղաղապահ ուժերի ստեղծման հարցը:

Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահում է 2008թ. սեպտեմբերի 4-ից: