AM
3 Փետրվար 2009 - 10:46 AMT

Հայաստանի նախագահը Մոսկվայում կմասնակցի Եվրասիայի Տնտեսական ընկերակցության Միջպետական խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) Միջպետական խորհրդի` վաղը կայանալիք արտահերթ նիստերին:

Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում եւ դիտորդի կարգավիճակ ունի Եվրասիական տնտեսական ընկերակցությունում:

Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: