Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը կարող է նշանակվել Բելգիայում ՀՀ դեսպան: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից:
Այժմ Բենիլյուքսի երկրներում (Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ) Հայաստանի դեսպանն է Վիգեն Չիտեչյանը:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի նշանակումից հետո, փոնախարարի տեղը թափուր է մնում: Հայաստանի դիվանագիտական շրջանակներում կարծիք կա, որ այդ պաշտոնում պետք է նշանակվի կամ Թաթուլ Մանասերյանը կամ Վիգեն Չիտեչյանը:





