AM
9 Փետրվար 2009 - 10:05 AMT

Երեւան է ժամանել Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը

Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը փետրվարի 9-ին սկսում է իր տարածաշրջանային այցը: Փետրվարի 9-10-ին Լենմարկերը կլինի Հայաստանում, որտեղից կմեկնի Վրաստան, այնուհետեւ Ադրբեջան:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը, այցի ընթացքում Գորան Լենմարկերը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: