AM
9 Փետրվար 2009 - 11:08 AMT

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Գորան Լենմարկերի հետ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 9-ին հանդիպել է Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ, որը Երեւանում է տարածաշրջանային այցով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բալայանը:

Տարածաշրջան այցի ընթացքում Գ.Լենմարկերը կհանդիպի հարավկովկասյան հանրապետությունների ղեկավարության հետ: Կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում 2008թ. օգոստոսից հետո: