AM
18 Փետրվար 2009 - 12:10 AMT

Գնդապետը, որը չկարողացավ ապահովել Հրանտ Դինքի անվտանգությունը, կկանգնի դատարանի առջեւ

Տրապիզոնի քաղաքային դատարանում կայացել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ գործի դատական նիստը: Դատարանը վճռեց, որ այդ գործով պետք է դատարանի առջեւ կանգնեն գնդապետ Ալի Օզը եւ հինգ զինվորներ: Գնդապետ Օզը մեղադրվում է Դինքի անվտանգությունը չապահովելու մեջ, իսկ Դինքը սպառնալիքներով նամակներ էր ստանում: Ավելի վաղ մարզային դատարանը վճռեց փակել քրեական գործը, որը բացվել էր Օզի դեմ, բայց փետրվարի 17-ին այդ որոշումը մերժվեց, հաղորդում է Reuters-ը:

Հրանտ Դինքը 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում սպանվել է ազգայնամոլ Օգյուն Սամաստի կողմից: Դինքի սպանության մեջ մեղադրվողի գործը տեւում է արդեն մեկուկես տարի: