AM
26 Փետրվար 2009 - 08:44 AMT

ՀՀ ԱԳՆ ղեկավարն ու Լիբանանի նախագահը քնարկել են Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հակամարտությունների կարգավորման ուղիները

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 25-ին պաշտոնական այցով ժամանեց Բեյրութ: Այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ ղեկավար հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ: Հանդիպմանը Լիբանանի նախագահն ասաել է, որ Լիբանանի ժողովուրդը առանձնահատուկ համակրանք ունի հայ ժողովրդի հանդեպ: Բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա բարեկամական սերտ հարաբերությունները, նախագահ Սուլեյմանը նշեց, որ դրանում իր զգալի ներդրումն ունի Լիբանանի հայ համայնքը: Էդվարդ Նալբանդյանը Միշել Սլեյմանին հանձնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ Հայաստան այցելելու հրավերը:

Է.Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Լիբանանի հետ ջերմ եւ փոխշահավետ հարաբերությունները, ընդգծելով, որ Լիբանանը արաբական աշխարհի այն պետությունն է, որի հետ Հայաստանն ունի Բարեկամության պայմանագիր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ, քննարկեցին միջինարեւելյան տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում վերջին զարգացումներն ու առկա հիմնախնդիրների կարգավորման հնարավորությունները, ինչպես նաեւ Լիբանանում կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: